Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թանգարանների միջազգային օրվա առիթով

Թանգարանների միջազգային օրվա առիթով
18.05.2012 | 05:40

Թանգարանների միջազգային օրվա շեմին «Հայաստան» համահայկական հիմնադրամը (գործադիր տնօրեն` Արա Վարդանյան) և հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը (տնօրեն` Իրինա Լազարյան) տասը թանգարանի նվիրաբերել են համակարգչային տեխնիկա:

Ակցիան սկսվել է անցյալ տարի և միտում ունի դառնալու շարունակական: Անցյալ տարի համակարգիչներ են նվիրաբերել 19 թանգարանի: Նախաձեռնությունն իրականացրել է «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության տնօրեն, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԻ տեղեկացմամբ` առաջին անգամ չէ, որ «Հայաստան» հիմնադրամը սատարում է իրենց` թանգարանային գործունեության խթանմանը նպաստող ծրագրերն ու ձեռնարկումները իրականացնելու հարցում: Մասնավորապես, «Թանգարան» մասնագիտական տարեգիրք-հանդեսի առաջին և երկրորդ համարների տպագրությունը պարզապես անհնար կլիներ առանց հիմնադրամի նյութական և բարոյական աջակցության: Իսկ այն, որ «Թանգարան» տարեգիրքը բացառիկ դեր և նշանակություն ունի թանգարանային գործունեության ոլորտում, վկայում են թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային թանգարանագիտության մասնագետները:

Նշենք, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կրթության և մշակույթի միջազգային կոմիտեն իր տարեկան գիտաժողովն անցկացնելու է Երևանում` «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» կառավարական միջոցառումների ծրագրի շրջանակներում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 4353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ